Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ծղոտե գլխարկ՝ 80-ամյակին

Ծղոտե գլխարկ՝ 80-ամյակին
09.12.2014 | 15:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ալիսա Ֆրեյնդլիխի հետ, շնորհավորել նրա ծննդյան օրը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխը դեկտեմբերի 8-ին նշել է 80-ամյա հոբելյանը: ՌԴ նախագահը այցելել է Սանկտ Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոն՝ վերանորոգումից հետո, դերասանուհուն ծաղկեփունջ և ծղոտե մեծ գլխարկ նվիրել։ Իսկապես ճգնաժամ է Ռուսաստանում:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ